Այս ցուրտ ու անգույն աշնան մեջ,
մոխրացող սրտիս վերջին կայծերի վրա
կտաքացնեմ սառած մատներս
ու ավերակներից կհավաքեմ բեկոր-բեկոր
ու կկառուցեմ իմ տունը՝ Հայրենիք:
Ինչպես բոլոր ժամանակների քաղաքական-հասարակագիտական մտքի բարձրագույն ռահվիրա Կարլ Մարքսն է ասել՝ քաղաքական վերնաշենքը հենվում տնտեսական բազիսի վրա: Տնտեսական իրողություններն են պայմանավորում բոլոր քաղաքական գործընթացները: Փողն ու տնտեսական շահն են ուղղորդում քաղաքականը: Առաջին հերթին սա վերաբերում է հատկապես պատերազմներին, դրանց հիմնապատճառները ևս տնտեսական են...